Մատչելի հղումներ

Պակիստանում իրականցվել են 115 զոհի և մոտ 250 վնասվածքներ ստացածի պատճառը դարձած մի շարք ռմբակոծություններ

Մարդու իրավունքների ոլորտում գործող ճանաչված կազմակերպություններից մեկի համաձայն, «Պակիստանում շիա մահմեդականներ ապրում են պաշարված վիճակում»:

Այս մասին երկրում նախօրեին 115 զոհի և մոտ 250 վնասվածքներ ստացածի պատճառը դարձած մի շարք ռմբակոծություններից հետո հանդես է եկել Պակիստանում «Human Rights Watch» կազմակերպության տնօրեն Ալի Դայան Հասանը:

Հասանն ուրբաթ օրը զգուշացրել է, որ Պակիստանում միջկրոնական բախումները, ամենայն հավանականությամբ, գնալով կավելանան: Նրա համաձայն, անցյալ տարի սպանվել է ավելի քան 400 շիա, և «եթե նախօրեին կատարված հարձակումը հնարավոր է որպես հիմք ընդունել, ապա իրավիճակը միայն կվատթարանա»:

Քեթա քաղաքի շուկայում գտնվող բիլիարդի սրահում, որի հաճախորդների հիմնական մասը շիաներ են կազմել, ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված՝ 82 զոհի պատճառը դարձած ռմբակոծության համար պատասխանատվություն է ստանձնել սունի զինյալների արգելված «Լաշքար-է-Ջհանգվի» խմբավորումը:

Պակիստանում հինգշաբթի օրն իրականացված այլ հարձակումների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Շիաները կազմում են Պակիստանի 160 միլիոն բնակչության մոտ 20 տոկոսը:

XS
SM
MD
LG