Մատչելի հղումներ

Ամենամեծ թվով անվանակարգերում ներկայացվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի մասին պատմող «Լինքոլն» ֆիլմը

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Բեվերլի Հիլզ քաղաքում հինգշաբթի օրը «Օսկար»-ի մրցանակաբաշխության վարող Սեթ ՄըքՖարլանն ու դերասանուհի Էմմա Ստոունը Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի անունից հայտարարել են «Օսկար» մրցանակաբաշխության ներկայացված ֆիլմերի ցանկը:

Ամենամեծ թվով՝ 12 անվանակարգերում ներկայացվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի մասին պատմող «Լինքոլն» ֆիլմը, որին հետևում է «Պարկեշտի կյանքը» ֆիլիմը, որը ներկայացվել է 11 անվանակարգում:

«Հուսադրող պիեսների հավաքածու» ֆիլմը, որը պատմում է հոգեբուժարանում բուժվելուց հետո մի մարդու մասին, որը փորձում է վերակառուցել իր կյանքը, ներկայացվել է դերասանների համար նախատեսված հիմնական չորս բոլոր անվանակարգերում, ինչպես նաև «Տարվա լավագույն ռեժիսոր», «Տարվա լավագույն ֆիլմ» և «Տարվա լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում:

«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են նաև «Վայրի հարավի գազանները», «Համար մեկ թիրախը», «Ամուր» ֆրանսիական ֆիլմը, իրանում պատանդներ վերցնելու մասին պատմող «Արգո» ֆիլմը, «Թշվառներ» մյուզիքլը և «Ազատագրված Ջանգո» վեսթերնը:

«Օսկար»-ի 85-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը կանցկացվի Հոլիվուդում փետրվարի 24-ին։
XS
SM
MD
LG