Մատչելի հղումներ

Վաշինգտոնում կանցկացվի ԱՄՆ-ի նախագահի երդմնակալության հրապարակային արարողությունը


Արարողության ժամանակ նախագահ Օբաման երդում կտա՝ օգտագործելով երկու Աստվածաշունչ

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում երկուշաբթի օրը կանցկացվի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որի ընթացքում նախագահ Բարաք Օբաման երկում կտա՝ դնելով իր ձեռքը երկու Աստվածաշնչի վրա:

Առաջին Աստվածաշնչի վրա 1861 թվականին նախագահական իր առաջին ժամկետը ստանձնելիս երդում էր տվել ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը: Երկրորդ Աստվածաշունչն այսպես կոչված «ճամփորդող Աստվածաշունչն» է, որը պատկանում էր քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Մարթին Լյութեր Քինգին, որի ծննդյան օրն այսօր որպես պետական տոն է նշվում Միացյալ Նահանգներում:

Հիշեցնենք, որ նախագահ Բարաք Օբաման նախագահական երդումը տվել էր նախօրեին՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը: Երդմնակալության արարողություն անցկացվել էր նեղ շրջանակում՝ ընտանիքի անդամների ու պաշտոնատար մի քանի անձանց ներկայությամբ:

Միացյալ Նահանգների պատմության մեջ սա չորրորդ անգամն է, որ հունվարի 20-ը կիրակի օր լինելու պատճառով նախագահը, մինչև հանդիսավոր արարողությունները երդում է տվել է ընտանեկան նեղ շրջանակում։

Նախագահի Օբամայի երդմնակալության արարողությունը Սպիտակ տանն ընդունել էր ԱՄՆ-ի Արդարադատության նախարար Ջոն Ռոբերթսը։ Արարողությունը տևել էր երեք րոպե և, ըստ ԱՄՆ-ի սահմանադրության, անցկացվել էր մինչև կեսօր՝ նախագահի պաշտոնի թափուր մնալուց խուսափելու համար:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը նույնպես անցկացվել է կիրակի օրը: Բայդենը երդում էր տվել՝ ձեռք դնելով իր ընտանիքի կողմից 1893 թվականից օգտագործվող Աստվածաշնչի վրա:

XS
SM
MD
LG