Մատչելի հղումներ

«Միացյալ Նահանգների հետ հաշիվների մաքրումը կիրականացվի ուժի, այլ ոչ թե բառերի միջոցով»


Հյուսիսային Կորեան խոստացել է ԱՄՆ-ի ուղղությամբ միջուկային փորձարկում իրականացնել

Հյուսիսային Կորեայի պաշտպանության ազգային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Հյուսիսային Կորեան կիրականացնի «լայնածավալ բախում», որը կներառի արբանյակների և գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռների գործարկումներ, ինչպես նաև «բարձր մակարդակի» միջուկային փորձարկումներ, և այս գործողություններն ուղղված կլինեն իր «ոխերիմ թշնամու»՝ Միացյալ Նահանգների դեմ:

Երկրի պետական լրատվական գործակալության կողմից տարածված հաղորդագրությունում անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախօրեին Հյուսիսային Կորեայի գործողությունները դատապարտելու մասին ընդունված բանաձևը, որն անվանվել է «Միացյալ Նահանգների կողմից մշակված անօրինական բանաձև»:

Հյուսիսային Կորեայի պաշտպանության ազգային կոմիտեի հայտարարության համաձայն, «Միացյալ Նահանգների հետ հաշիվների մաքրումը կիրականացվի ուժի, այլ ոչ թե բառերի միջոցով, քանի որ գոյատևման համար ԱՄՆ-ը հասկանում է միայն ջունգլիների օրենքը»:

Հարավային Կորեայի արտգործնախարարության խոսնակ Չո Թայ-յունգը խորը ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի կողմից արված հայտարարության կապակցությամբ: Նա հորդորել է Հյուսիսային Կորեային «ականջ դնել միջազգային հանրության չդադարող զգուշացումներին և չիրականացնել սադրիչ որևէ այլ գործողություններ, ներառյալ միջուկային զենքի փորձարկումներ»:

Վերլուծաբանները կանխատեսում են սակայն, որ Փխենյանը որևէ ուշադրություն չի դարձնի նման կոչերին:

XS
SM
MD
LG