Մատչելի հղումներ

2004 թվականին բացված Քեսոնգի արտադրական համալիրը տեխնիկական առումով պատերազմի վիճակում գտնվող երկու պետությունների միջև տնտեսական սակավաթիվ շփման կետերից է մնում

Հյուսիսային Կորեան զգուշացրել է հարավային իր հարևանին այն մասին, որ կհեռանա Քեսոնգի արտադրական համալիրից և կրկին ռազմական գոտու կվերացնի սահմանային այն հատվածը, որտեղ գտնվում է արտադրական համալիրն այն դեպքում, եթե Սեուլն ի կատար ածի այնտեղ անցկացվող ստուգումները խստացնելու իր խոստումը:

Հյուսիսային Կորեայի տնտեսական համագործակցության ազգային կոմիտեի խոսնակն ասել է, թե Քեսոնգի արտադրական համալիրի վերաբերյալ Սեուլի քաղաքականության որևէ փոփոխություն, «նույնիսկ ամենաաննշան փոփոխություն կամ փոփոխության որևէ եղանակ թշնամական պատժամիջոց կհամարվի»:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Տնտեսական համագործակցության ազգային կոմիտեի խոսնակը նշել է, որ Հյուսիսային Կորեան կրկին ռազմական գոտու կվերածի գործարանը՝ շեշտելով, որ արտադրական համալիրը կառուցելու համար տրամադրվել էր սահմանի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից մեկը:

Հյուսիսային Կորեան նման արձագանք է տվել Հարավային Կորեայի միավորման նախարարության այն որոշման, որի համաձայն համալիր առաքվող արտադրական մասերն ու այլ բեռները կենթարկվեն ավելի մանրամասն զննման՝ հետևելով ՄԱԿ-ի կողմից Փխենյանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ ձեռնարկելու մասին ընդունված բանաձևի պահանջներին:

2004 թվականին բացված Քեսոնգի արտադրական համալիրը տեխնիկական առումով պատերազմի վիճակում գտնվող երկու պետությունների միջև տնտեսական սակավաթիվ շփման կետերից է մնում:
XS
SM
MD
LG