Մատչելի հղումներ

Բանակցությունների ընթացքում Տոկիոն կբարձրացնի Սառը պատերազմի ժամանակաշրջանում հյուսիսկորեական լրտեսներին վարժեցնելու նպատակով Ճապոնիայի հափշտակված քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը

Ճապոնիան և Հյուսիսային Կորեան հայտնել են գալիք շաբաթ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում բանակցություններ անցկացնելու իրենց ծրագրերի մասին:

Հյուսիսային Կորեայի պետական «Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունն» ուրբաթ օրը հայտնել է, որ գալիք հինգշաբթի և ուրբաթ օրերին կայանալիք բանակցությունների ընթացքում հիմնականում կքննարկվեն երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունները:

Ճապոնիայի լրատվամիջոցներն իրենց հերթին ուրբաթ օրը հայտնել են, որ բանակցությունների ընթացքում Տոկիոն կբարձրացնի Հյուսիսային Կորեայի կողմից Սառը պատերազմի ժամանակաշրջանում հյուսիսկորեական լրտեսներին վարժեցնելու նպատակով Ճապոնիայի հափշտակված քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը:

Տոկիոն համոզվածություն է հայտնել, որ Ճապոնիայի հափշտակված քաղաքացիներից մեկը դեռևս կարող է կենդանի լինել և ապրել Հյուսիսային Կորեայում, սակայն Փխենյանը հերքում է այս տեղեկություները:

Պեկինում այս տարվա օգոստոս ամսին աշխատանքային հանդիպում էր կայացել դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների միջև: Այս հանդիպումը եղել է երկու տարվա մեջ այս պետությունների պաշտոնյաների միջև առաջին հանդիպումը:

XS
SM
MD
LG