Մատչելի հղումներ

«Սիրիահայերը փախստական են, և նրանց օգնություն տրամադրելը քաղաքակիրթ ցանկացած պետության պարտքն է»


Սիրիահայերի ընտանիք՝ «Զվարթնոց» օդանավակայանում (Ամերիկայի Ձայն/Դ.Մարկոսյան)

Սիրիահայերի ընտանիք՝ «Զվարթնոց» օդանավակայանում (Ամերիկայի Ձայն/Դ.Մարկոսյան)

Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են Հայաստանին Սիրիան չդադարող քաղաքացիական պատերազմի պատճառով լքած հայերին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու մեջ

«Սիրիահայերը նախ և առաջ փախստական են, և նրանց ապաստան ու օգնություն տրամադրելը քաղաքակիրթ ցանկացած պետության պարտքն է»:

Նման հայտարարությամբ, ըստ «Բլումբերգ» լրատվական գործակալության, հանդես է եկել է Լեռնային Ղարաբայի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հեռախոսով խոսելով Ստեփանակերտից:

Գործակալության վկայությամբ՝ Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են Հայաստանին Սիրիան չդադարող քաղաքացիական պատերազմի պատճառով լքած հայերին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու մեջ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էլման Աբդուլաևի համաձայն, նման գործողությունները «սադրանք են Հայաստանի կողմից»:

«Հայաստանը դրանով փորձում է փոխել տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը», -ասել է Աբդուլաևը:

Գործակալությունը գրում է, որ Հալեպում, որտեղ ապստամբները մարտեր են վարում կառավարական ուժերի դեմ, բնակվում է 80-ից 120 հազար հայ, որոնցից մոտ 6 հազարը ապաստան են գտել Հայաստանում:

«Բլումբերգ»-ը հիշեցնում է նաև, որ էներգակիրներով հարուստ Ադրբեջանն իր հերթին բազմիցս սպառնացել է ուժի գործադրմամբ վերագրավել Լեռնային Ղարաբաղն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ վարվող բանակցությունները չբերեն որևէ արդյունքի:

XS
SM
MD
LG