Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Իրաքում


Հարձակումների հետևանքներն Իրաքում (արխիվային լուսանկար)
Հարձակումների հետևանքներն Իրաքում (արխիվային լուսանկար)

Երկրում իրականացված ռմբային հարձակումները զոհերի և վիրավորների պատճառ են դարձել

Իրաքում իրականացված ռմբային բազմաթիվ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն տասը, վնասվածքներ ստացել ավելի քան 40 մարդ:

Ամենամեծ թվով զոհերի պատճառն է դարձել Բաղդադից դեպի հարավ գտնվող Մուսայիբ բնակավայրում իրականացված հարձակումը, որի հետևանքով յոթ մարդ է զոհվել:

Իրաքի մայրաքաղաքից հարավային ուղղությամբ գտնվող ևս մեկ բնակավայրում՝ Հիլայում, մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյուն է իրականացվել: Մի քանի հարձակում տեղի է ունեցել նաև հյուսիսային Քիրքուք քաղքում:

Երկրի իշխանությունների համաձայն, որոշ հարձակումներ ուղղված էին պետական պաշտոնյաների ու շիա ուխտագնացների դեմ:
XS
SM
MD
LG