Մատչելի հղումներ

Պենտագոնին, ըստ էության, դեռևս չի հաջողվում հասկանալ և վերահսկողության տակ վերցնել այս միտումը

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի համաձայն, անցյալ տարի ԱՄՆ-ի զինծառայողների շրջանում ինքնասպանություն է գործել 349 կին և տղամարդ զինծառայող, ինչը գերազանցել է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների թիվը:

Ինքնասպանություն գործած զինծառայողների թիվը գերազանցել է 2011 թվականի նույն ցուցանիշը. նախանցյալ տարվա ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերի շարքերում ինքնասպանություն էր գործել 301 զինծառայող:

Որոշ փորձագետների համաձայն, այս տարի Միացյալ Նահանգների զինված ուժերի շարքում ինքնասպանությունների թիվն է՛լ ավելի բարձր կլինի:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան «համաճարակ» է անվանել զինված ուժերի շարքում գրանցված ինքնասպանությունների թիվը, սակայն Պենտագոնին, ըստ էության, դեռևս չի հաջողվում հասկանալ և վերահսկողության տակ վերցնել այս միտումը:

Ինքնասպանությունների կանխարգելումը դարձել է Միացյալ Նահանգների զինված ուժերի հրամանատարության գերակայություններից մեկը: Ըստ վերլուծաբանների, ինքնասպանությունների թվի աճի մեջ որոշակի դերակատարություն ունեն լարվածությունն ու ալկոհոլը: Նրանք ասում են նաև, որ Իրաքում և գալիք տարի՝ Աֆղանստանում վարվող պատերազմներից հետո բազմաթիվ զինվորներ, նավաստիներ և ծովային հետևակի ստորաբաժանումների ծառայողներ մտավախություններ ունեն իրենց սպասող անորոշության հետ դեմ առ դեմ կանգնելու մասին:
XS
SM
MD
LG