Մատչելի հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը քննադատության է ենթարկել այլ պետություններին՝ «Ռուսաստանի դիրքորոշումը սխալ ներկայացնելու համար»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համաձայն, իր երկիրը «երբեք չի սատարել» Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը:

Այս հայտարարությամբ արտգործնախարար Լավրովը հանդես է եկել երկուշաբթի օրը Մոսկվայում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է, թե Ռուսաստանը չի սատարում Սիրիայում չդադարող հակամարտության որևէ կողմին, և քննադատության է ենթարկել այլ պետություններին՝ Ռուսաստանի դիրքորոշումը սխալ ներկայացնելու համար:

«Մեզ երբևէ հիացած չենք եղել այս վարչակարգով: Եվ մենք երբևէ չեն սատարել այն», -ասել է Լարվորվը՝ հավելելով. «Մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված էին անցումային մարմնի ձևավորման՝ ըստ Ժնևյան համաձայնագրի, միմիայն հաստատում են, որ մենք ցանկանում ենք, որ վիճակը կայունանա և ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի սիրիացիներին իրենք որոշում կայացնեն իրենց ճակատագրի վերաբերյալ՝ իրենց ժողովրդի, պետության և ղեկավարության մասին», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Արտգործնախարար Լավրովի այս հայտարարությունից առաջ Սիրիայում ստեղծված իրավիճակին անդրադարձել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը նախօրեին հանդես էր եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հասցեին Ռուսաստանի կողմից մինչ օրս ամենախիստ քննադատությամբ:

Վարչապետ Դիմտրի Մեդվեդևն ամերիկյան «Սի-Էն-Էն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Սիրիայի նախագահը, չիրականացնելով երկրի ընդդիմության կողմից պահանջվող ժողովրդավարական բարեփոխումները, հնարավոր է, «մահացու» սխալ է կատարում:

Ռուսաստանի վարչապետն ասել է, թե կարծում է, որ իշխանության ղեկի մոտ Սիրիայի նախագահի մնալու հավանականությունը օրեցօր նվազում է՝ միաժամանակ վերահաստատելով Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ «Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի այս երկրի ժողովուրդը»:
XS
SM
MD
LG