Մատչելի հղումներ

«Աֆղանստանում ԱՄՆ-ի զինծառայողներին անձեռնմխելիության շնորհումը կախված է ավագանուց»


ԱՄՆ-ի զինծառայողներին անձեռնմխելիություն շնորհելու շուրջ որոշում կայացնելու համար կպահանջվի ութից ինը ամիս

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի համաձայն, Աֆղանստանում 2014 թվականից հետո մնացող Միացյալ Նահանգների զինծառայողներին երկրի օրենքով սահմանված կարգով հետաքննությունից անձեռնմխելիության կարգավիճակ շնորհելու հարցը պետք է որոշվի երկրի ավագանու կողմից:

Քարզայը Քաբուլում երկուշաբթի օրը նշել է, որ անձեռնմխելիության կարգավիճակ շնորհելու հարցին լուծում պետք է տրվի Աֆղանստանի ժողովրդի, այլ ոչ թե կառավարության կողմից:

Աֆղանստանի ղեկավարի համաձայն, ԱՄՆ-ի զինծառայողներին անձեռնմխելիություն շնորհելու շուրջ որոշում կայացնելու նպատակով անհրաժեշտ է անցկացնել «լոյա ջիրգա»-ի՝ ավագանու ժողով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սպիտակ տանն անցյալ շաբաթ անցկացվել է հանդիպում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի միջև: Հանդիպման ընթացքում նախագահ Օբաման զգուշացրել է, որ 2014 թվականին ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանում չի մնա ԱՄՆ-ի որևէ զինծառայող, եթե վերջիններս Աֆղանստանի օրենքով սահմանված կարգով հետաքննությունից անձեռնմխելիություն չտրվի:

Աֆղանստանի նախագահը երկուշաբթի օրը նշել է, որ ԱՄՆ-ի զինծառայողներին անձեռնմխելիություն շնորհելու շուրջ որոշում կայացնելու համար կպահանջվի ութից ինը ամիս:

XS
SM
MD
LG