Մատչելի հղումներ

Իշխանությունները հանել են ցունամիի նախազգուշացումը

Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերի մոտակայքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի տատանումները զգացվել են նույնիսկ մայրաքաղաք Տոկիոյում:

Երկրաշարժի պատճառով առաջացել է մեկ մետր բարձրությամբ ալիք ունեցող ցունամի, որն ուրբաթ օրը հասել էր Միյագի պրեֆեկտուրայի Իշոնոմակի շրջանի ափերին՝ այն նույն շրջանը, որը մեծ վնասներ էր կրել 2011 թվականի մարտ ամսվա ցունամիից:

Ճապոնիայի ափերի մոտակայքում 7,3 հզորությամբ երկրաշարժի հասցրած վնասների մասին դեռևս որևէ հաղորդագրություն չի եղել: Ճապոնիայի իշխանությունները հանել են ցուցամիի վտանգի մասին նախազգուշացումը:

Անցյալ տարի տեղի ունեցած 9,0 ուժգնությամբ երկրաշարժի և հետագայում ափերին հարվածած ցունամիի պատճառով զոհվել կամ անհայտ կորած է ճանաչվել մոտ 20 հազար մարդ: Տարերային աղետը դարձել էր «Ֆուկուշիմա» ատոմակայանում վթարի պատճառը:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության համաձայն, երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի Քամայիշի քաղաքի ափերից դեպի հարավ-արևելք 245 կիլոմետր հեռավորության, Խաղաղ օվկիանոսի հատակից 36 կիլոմետր խորության վրա:
XS
SM
MD
LG