Մատչելի հղումներ

Իտալիայի դատարանը մերժել է սեռական բնույթի սկանդալի դատավարությունը դադարեցնելու Բերլուսկոնիի պահանջը


Միլանի դատարանը մերժել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կողմից իր մասնակցությամբ սեռական սկանդալի վերաբերյալ դատավարությունը դադարեցնելու մասին ներկայացված պահանջը:

Բերլուսկոնիի դատապաշտպանների համաձայն, դատավարությունը կարող է վնաս հասցնել գալիք ամսվա ընթացքում կայանալիք ընտրություններին որպես աջ կենտրոնամետ դաշինքի առաջնորդի նրա զբաղեցրած դիրքին:

Դատախազները սակայն մեղադրել են Բերլուսկոնիի դատապաշտպաններին ընտրություններից առաջ դատավճռից խուսափելու նպատակով գործի վարույթը կասեցնելուն ուղղված փորձ կատարելու մեջ:

Բերլուսկոնին մեղադրվում է մառոկկացի Կարիմա էլ-Մարուգին, որն առավել հայտնի է «Ռուբի» մականունով և Իտալիայի նախկին վարչապետի դեմ դատական գործի գլխավոր դերակատարն է, սեռական բնույթի ծառայություններ մատուցելու դիմաց վարձատրելու մեջ այն ժամանակ, երբ էլ-Մարուգը դեռևս 17 տարեկան էր: Մարմնավաճառությունն Իտալիայում օրենքով արգելված չէ, սակայն արգելված է օգտվել 18 տարեկանը չլրացած կանանց ծառայություններից:

Նախկին վարչապետին մեղադրում են նաև պաշտոնական դիրքի չարաշահման մեջ այն ժամանակ, երբ վերջինս ճնշում էր գործադրել ոստիկանության ծառայողների վրա՝ մանր գողություն կատարելու համար ձերբակալված էլ-Մարուգին ազատ արձակելու նպատակով:

XS
SM
MD
LG