Մատչելի հղումներ

Իսրայելի ընտրողները նախապատվություն են տալիս ներկայիս վարչապետին


Ընտրություններից առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները վկայում են այն մասին, որ երկրի խորհրդարանում տեղերի մեծամասնությունը կարող է զբաղեցնել վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» և ազգայնական «Յիսրաել Բեյթենու» կուսակցությունների դաշինքը

Իսրայելում երեքշաբթի օրն անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում, ըստ էության, երրորդ անգամ վարչապետի պաշտոնում կարող է վերընտրվել ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Ընտրություններից առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները վկայում են այն մասին, որ երկրի խորհրդարանում տեղերի մեծամասնությունը կարող է զբաղեցնել վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» և ազգայնական «Յիսրաել Բեյթենու» կուսակցությունների դաշինքը:

Սպասվում է, որ կենտրոնամետ «Աշխատավորական» և ծայրահեղ աջակողմյա «Հրեական Տուն» կուսակցությունները զգալիորեն հետ կմնան «Լիքուդ»-ի «Յիսրաել Բեյթենու»-ի դաշինքից:

Իսրայելի ներկայիս վարչապետ Նեթանյահուն, երկրի 120 տեղ ունեցող խորհրդարանի նկատմամբ վերահսկողություն պահպանելու համար անհրաժեշտ էր քաղաքական դաշինք կազմել, քանի որ Իսրայելի խորհրդարանում որևէ կուսակցություն երբևէ ինքնուրույն չի կարողացել մեծամասնություն կազմել:

Երկրի հաջորդ կառավարության առջև կանգնած կլինեն մի շարք խնդիրներ, այդ թվում՝ պաղեստինցիների նկատմամբ իրականացվող քաղաքականության պատճառով երկրի դիվանագիտական մեկուսացումը, տնտեսական դանդաղ աճը և Իրանի կողմից ենթադրաբար միջուկային զենքի իրականացվող մշակմամբ ներկայացվող վտանգը:

XS
SM
MD
LG