Մատչելի հղումներ

Իսրայելի և Գազայի գոտու միջև զինադադար է հաստատվել


Զինադադարն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով երեկոյան ժամը 9-ին

Եգիպտոսի իշխանությունները չորեքշաբթի օրը հանդես են եկել Իսրայելի և Գազայի գոտու միջև բռնությունները դադարեցնելու մասին հայտարարությամբ:

Եգիպտոսի արտգործնախարար Մոհամմեդ Քամել Ամրն այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Կահիրենում՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի ներկայությամբ:

Զինադադարի մասին հայտարարությունն արվել է Քլինթընի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունքի կողմից անցկացված երկարատև հանդիպումներից հետո:

Քլինթընը գովասանքի խոսքեր է ուղղել Եգիպտոսի նոր կառավարությանը՝ զինադադարը հաստատելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար, և նշել, որ ԱՄՆ-ը և Եգիպտոսը համատեղ կաշխատեն գործընթացում կատարվելիք հաջորդ քայլերին աջակցելու ուղղությամբ:
XS
SM
MD
LG