Մատչելի հղումներ

Իրաքի նախագահը վերջին տարիներին պայքարում էր առողջական մի շարք խնդիրների դեմ

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հիվանդանոց է տեղափոխվել՝ սրտի կաթված ստանալու հետևանքով:

Նախագահ Թալաբանիի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նախագահը հիվանդանոց է տեղափոխվել «առողջական անհետաձգելի վիճակի» պատճառով, սակայն որևէ լրացուցիչ մանրամասն չի հաղորդվել:

Իրաքի նախագահը վերջին տարիներին պայքարում էր առողջական մի շարք խնդիրների դեմ: Այսպես, 2008 թվականին նա վիրահատության էր ենթարկվել Միացյալ Նահանգներում, իսկ 2007 թվականին ԱՄՆ-ում այցելել էր մեկ այլ հիվանդանոց՝ ավելորդ քաշից ազատվելու նպատակով բուժում անցնելու համար: Նույն տարվա ընթացքում՝ 2007 թվականին, Իրաքի նախագահը երկու շաբաթ անցկացրել է Հորդանանում՝ բուժվելով հյուծվածությունից և ջրազրկումից:

Իրաքում նախագահի պաշտոնը հիմնականում ծիսական դեր ունի, սակայն ազգությամբ քուրդ Թալաբանին օգտագործել է իր այս պաշտոնը՝ երկրում բնակվող տարբեր աղանդների միջև ունեցած տարաձայնությունները միջնորդելու համար:

XS
SM
MD
LG