Մատչելի հղումներ

Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 43 մարդ

Իրաքի պաշտոնյաների համաձայն, երկրում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 43, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 100 մարդ:

Իշխանությունների համաձայն, Հիլաջ քաղաքում իրար է հաջորդել երկու պայթյուն, և մեկ պայթյուն տեղի է ունեցել շիա մահմեդականների կողմից սուրբ համարվող Քարբալա քաղաքում:

Այս հարձակումներից ընդամենը երկու օր առաջ Բաղդադում պայթուցիկով բեռնված մեքենաների միջոցով իրականացված հարձակումների զոհ է գնացել 12 մարդ: Հարձակումների թիրախը նույնպես շիաներ են եղել:

Հիլլահ և Քարբալա քաղաքները հիմնականում շիաներով բնակեցված հարավային տարածքների կենտրոնն են համարվում: Կրոնական միջոցառումներին մասնակցող շիաների ուղղությամբ հաճախակի հարձակումներ են իրականացնում սունի մահմեդական ծայրահեղականները:

Շիա մահմեդականները շաբաթ օրը Քարբալա քաղաքում գտնվող իմամ Հուսեյնի դամբարանի մոտ նշել են «Աշուրա» անվանումը կրող կրոնական տոնը: «Աշուրա» տոնից հետո սկսվող՝ 40 օր տևող սգո ժամանակաշրջանի ընթացքում քաղաք սովորաբար ժամանում են շիա բազմաթիվ ուխտագնացներ:

Իրաքի այլ մասերում, ըստ իշխանությունների, ևս հարձակումների են տեղի ունեցել: Ինքնասպան ահաբեկչի կողմից Ֆալուջա քաղաքում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ: Երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքում ոստիկանության պահակազորի ուղղությամբ պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով իրականացված հարձակման զոհ է գնացել երկու մարդ:
XS
SM
MD
LG