Մատչելի հղումներ

Իրանի նախագահն այցելել է Եգիպտոս


Այս այցը 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Իրանի նախագահի առաջին այցն է Եգիպտոս

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ժամանել է Եգիպտոս:

Նախագահ Ահմադինեջադը դարձել է Իրանի առաջին նախագահը, ով 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից հետո այց է կատարել Եգիպտոս:

Իրանի նախագահին օդանավակայանում դիմավորել է Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին:

Եգիպտոս կատարվող այցի ընթացքում նախագահ Ահմադինեջադը հանդիպում կանցկացնի Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև կմասնակցի Կահիրեում չորեքշաբթի օրը մեկնարկող Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի աշխատանքին:

Եգիպտոսի և Իրանի միջև հարաբերությունները խարխլվել են Իրանի իսլամական հեղափոխության ժամանակից, սակայն բարելավվել՝ Եգիպտոսի նախագահ Մորսիի անյալ տարի իշխանության գլուխ գալուց հետո:
XS
SM
MD
LG