Մատչելի հղումներ

Իրանի անվտանգության ազգային խորհրդի նախագահ. «Մահմեդական աշխարհը սատարում է Սիրիային»

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, թե «Իսրայելը կզղջա Սիրիայի դեմ ուղղված ագրեսիայի համար»:

Նման հայտարարությամբ է երկուշաբթի օրը հանդես եկել Իրանի անվտանգության ազգային խորհրդի նախագահ Սայիդ Ջալիլին Դամասկոս կատարվող իր այցի ընթացքում:

Ջալիլին ասել է նաև, որ մահմեդական աշխարհը սատարում է Սիրիային:

Իրանի անվտանգության ազգային խորհրդի նախագահ Ջալիլի այս հայտարարությամբ հանդես գալուց մեկ օր առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ասել է, թե Սիրիայի տարածքում անցյալ շաբաթ իրականացված հարվածը ցույց է տվել, որ Իսրայելը լուրջ է վերաբերվում Լիբանան ծանր սպառազինության որևէ տեղափոխություն կանխելու հարցին:

Էհուդ Բարաքը, հանդես գալով Մյունխենում անցկացվող անվտանգության համաժողովի ընթացքում, չի ասել, որ Իսրայելը պատասխանատվություն է ստանձնում հարձակման համար: Սիրիայում իրականացված հարձակման շուրջ հրապարակային առաջին մեկնաբանության մեջ նա սակայն ասել է, թե օդային հարձակումը «ապացուցց է, որ երբ մենք որևէ բան ենք ասում, ապա լուրջ ենք վերաբերվում մեր ասածին»:
XS
SM
MD
LG