Մատչելի հղումներ

Իրանն ու ԱԷՄԳ-ը համաձայնության չեն հասել տեսչական այցեր կատարելու շուրջ


Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ղեկավար Հերման Նեքերթս, 2013 թ. հունվարի 15

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ղեկավար Հերման Նեքերթս, 2013 թ. հունվարի 15

Թեհրանում երկու օր տևած «ինտենսիվ քննարկումների» արդյունքում հնարավոր չեղավ հասնել Իրանի միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող հաստատություններ մուտք գործելու մասին համաձայնության

ՄԱԿ-ի միջուկային գործակալության գլխավոր տեսուչի համաձայն, Իրանի հետ հնարավոր չեղավ համաձայնություն ձեռք բերել այս երկրի միջուկային վիճահարույց ծրագրի վերաբերյալ, սակայն այս ծրագրի շուրջ գալիք ամիս կկայանա ևս մեկ հանդիպում:

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ղեկավար Հերման Նեքերթսն ուրբաթ օրն ասել է, թե Թեհրանում երկու օր տևած «ինտենսիվ քննարկումների» արդյունքում հնարավոր չեղավ հասնել Իրանի միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող հաստատություններ մուտք գործելու մասին համաձայնության:

Վկայակոչելով որոշ «տարաձայնություններ», Նեքերթսն ասել է, թե երկու կողմերը չկարողացան համաձայնություն ձեռք բերել համակարգված մոտեցում մշակելու շուրջ: Նրա համաձայն, բանակցությունների հերթական փուլը կանցկացվի Թեհրանում փետրվարի 12-ին:

Իրանի արտգործնախարար Ռամին Մեհմանփարասթը երեքշաբթի օրը հայտնել էր, թե Իրանի գերագույն առաջնորդի կողմից արձակված՝ միջուկային զենքն արգելող կրոնական հրամանագիրը պարտադիր ուժ ունի Իրանի կառավարության համար:

ԱԷՄԳ-ի այցելությունը կատարվել է այն ընթացքում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան՝ որպես «P5+1» հայտնի պետությունների խումբը գալիք մի քանի շաբաթվա ընթացքում կփորձի, մի քանի ամիս տևած դադարից հետո, վերսկսել բանակցություններն Իրանի հետ:

Միջուկային հարցերով Իրանի բանագնացների ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումը վերջին անգամ անցկացվել էր Մոսկվայում անցյալ տարվա հունիսին, սակայն նույնպես որևէ արդյունքների չէր բերել:
XS
SM
MD
LG