Մատչելի հղումներ

Եվրոպայի խոշորագույն բանկը կարող է հետաքննության հետաձգման մասին համաձայնության գալ ԱՄՆ-ի դաշնային դատախազների հետ

«HSBC Holdings Plc» ընկերությունը կարող է 1,8 միլիարդ դոլարի չափով տուգանք վճարել՝ Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ բանկի կողմից փողերի լվացման գործում թույլ տված սխալների հետ կապված գործը կարգավորելու նպատակով:

Այս մասին հաղորդած «Ռոյթերս» գործակալության վկայությամբ, Եվրոպայի խոշորագույն բանկը կարող է հետաքննության հետաձգման մասին համաձայնության գալ ԱՄՆ-ի դաշնային դատախազների հետ:

Գործակալությանն իր անունը չբացահայտելու պայմանով այս տեղեկություները հայտնած աղբյուրի համաձայն, գործն ազդանշան կդառնա այն մասին, թե որչափ խիստ է պատրաստվում պայքարել ԱՄՆ-ի դատախազությունն ամերիկյան բանկային համակարգում գումարների անօրինական հոսքի դեմ:

«HSBC»-ի խոսնակի համաձայն, բանկը «համագործակցում է իշխանությունների հետ՝ շարունակվող հետաքննության շրջանակներում: Քննարկումների բնույթը գաղտնի են»:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության իրավապահ մարմնի նախկին ծառայող, Նոտր Դամի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ներկայիս պրոֆեսոր Ջիմի Գյուելի համաձայն, հետաքննության հետաձգման մասին համաձայնությունը կարող է բարձրացնել հարցեր այն մասին, թե արդյոք «HSBC»-ն պարզապես մեծ տուգանք կվճարի, և դրանով ամեն ինչ կավարտվի:

Գյուրելի համաձայն, դա «ծաղրանք կլինի իրավապահ համակարգի նկատմամբ, և բանկերի ուշադրությունն իսկապես գրավելու համար անհրաժեշտ է մեղադրանքներ ներկայացնել անհատներին:
XS
SM
MD
LG