Մատչելի հղումներ

Լյուքսոր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով 19 մարդ զոհվել է

Եգիպտոսի Լուքսոր քաղաքի մոտակայքում 20 զբոսաշրջիկ տեղափոխող օդապարիկի վթար է տեղի ունեցել:

Վթարի հետևանքով օդապարիկով տեղափոխվող զբոսաշրջիկներից 19-ը զոհվել է, սակայն օդաչուին և մեկ այլ զբոսաշրջիկի հաջողվել է փրկվել:

Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկի վթարը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, երբ Նեղոս գետի ափից 300 մետր բարձրության վրա թռչող օդապարիկը բոցավառվել և պայթել է:

Այն վայրը, որտեղ տեղի է ունեցել օդապարիկի վթարը, ժամանակին եղել է Հին Եգիպտոսի մայրաքաղաքը, և զբոսաշրջիկների է գրավում այնտեղ գտնվող տաճարների, պալատների և տեսարժան այլ վայրերի շնորհիվ, ներառյալ Թութանխամոն փարավոնի հուղարկավորման վայրը:

ՄԱԿ-ի մշակութային գործակալությունը՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ն, այդ վայրը համաշխարհային ժառանգության օբյեկտ է հռչակել դեռևս 1979 թվականին:
XS
SM
MD
LG