Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը հիվանդանոց է տեղափոխվել


ԱՄՆ-ի արտգործնախարարը հիվանդանոց է տեղափոխվել իր մոտ հայտնաբերված արյան տրմոբի պատճառով

ԱՄՆ-ի արտգործնախարարը հիվանդանոց է տեղափոխվել արյան տրմոբի պատճառով

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի մոտ վերջերս տարած գլխուղեղի ցնցումից տրոմբ է հայտնաբերվել, ինչի պատճառով արտգործնախարարը տեղափոխվել է հիվանդանոց:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Քլինթընի բժիշկները տրոմբը հայտնաբերել են նախօրեին կատարված զննության ժամանակ:

Արտգործնախարար Քլինթընն այժմ բուժում է անցնում Նյու Յորքի պրեսբիտերական հիվանդանոցում: Սպասվում է, որ արտգործնախարարը հիվանդանոցային հսկողության տակ կմնա գալիք երկու օրվա ընթացքում:

Հաղորդագրության համաձայն, Քլինթընի բժիշկները կշարունակեն հետևել իր առողջական վիճակին և որոշում կկայացնեն այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է դիմել լրացուցիչ որևէ այլ միջոցների:

Միացյալ Նահանգների արտգործնախարարի առողջական վիճակը վերջին շաբաթներին վատացել էր: Հիլարի Քլինթընը տառապում էր ստամոքսի վարակից, որը ստիպել էի իրեն դադարեցնել որոշ ելույթների և այցելությունների ծրագրեր, իսկ դեկտեմբերի 21-ին ջրազրկման պատճառով կորցրել էր գիտակցությունը և ընկել: Անկման հետևանքով արտգործնախարարը գլխուղեղի ցնցում էր ստացել:
XS
SM
MD
LG