Մատչելի հղումներ

Վրաստանի վարչապետն այցելել է Ադրբեջան


Վարչապետ Իվաինիշվիլին Հայաստան այցելություն կկատարի հունվար ամսին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի 26-ին հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ:

Բաքու այսօր ժամանած Վրաստանի վարչապետը բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի իր գործընկեր Արթուր Ռասիզադեի և նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Civil.ge» առցանց պարբերականի վկայությամբ, Բաքու կատարվող այցի ընթացքում Իվանիշվիլիին ուղեկցում են երկրի արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսության, պետականության գծով նախարարները, ինչպես նաև պետական որոշ հիմնարկների ղեկավարներ:

Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հետո Բիձինա Իվանիշվիլին արդեն երկրորդ անգամ է այցելություն կատարում Ադրբեջան:

Իվաինիշվիլին այս շաբաթվա սկզբին ասել էր, թե Հայաստան այցելություն կկատարի հունվար ամսին:
XS
SM
MD
LG