Մատչելի հղումներ

Մալիում շարունակվում են Ֆրանսիայի և Մալիի ուժերի բախումները զինյալների հետ


Ֆրանսիայի ռազմական ավիացիան շարունակում է զինյալների դեմ ուղղված հարվածները

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի համաձայն, Մալիի հյուսիսային շրջանների նկատմամբ վերահսկողության վերահաստատմանն ուղղված գործողություններ իրականացնող ուժերը հանդիպել են ջիհադիստների առանձնացված խմբերի դիմադրության:

Պաշտպանության նախարար Լե Դրիանը չորեքշաբթի օրն արված իր հայտարարությունում ասել է, որ Ֆրանսիայի և Մալիի զինված ուժերի և զինյալների միջև բախումը տեղի է ունեցել նախորդ օրը Գաո քաղաքի մոտակայքում, և որ Ֆրանսիայի ռազմական ավիացիան շարունակում է զինյալների դեմ ուղղված հարվածները:

Գաո քաղաքը Մաիլիի հյուսիսային այն քաղաքներից է, որը Ֆրանսիայի և Մալիի ուժերը վերագրավել են անցյալ ամիս իսլամիստ ծայրահեղականների դեմ սկսված ռազմական գործողությունների արդյունքում:

Ֆրանսիան նախատեսում է Մալիից դուրս բերել իր ուժերը և իսլամիստներից ազատագրված տարածքները թողնել Մալիի բանակի և Աֆրիկայի պետությունների զինված համատեղ ուժերի վերահսկողության ներքո:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երեքշաբթի օրն ասել է, թե Մալիից զինված ուժերի դուրսբերումը կսկսվի գալիք ամիս «այն դեպքում, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի»:
XS
SM
MD
LG