Մատչելի հղումներ

Ֆրանսիայի օդուժը շարունակում է ռմբակոծել Մալիում գտնվող թիրախները


Իլամիստները խոստացել են վրեժխնդիր լինել Ֆրանսիայի նկատմամբ

Ֆրանսիայի ռազմական օդանավերը, ականատեսների հաղորդագրության համաձայն, կիրակի օրը ռմբակոծության են ենթարկել Մալիի Գաո քաղաքում գտնվող թիրախները:

Սա արդեն երրորդ օրն է, ինչ Ֆրանսիայի օդուժը հարված է հասցնում Մալիում գտնվող զինյալների դիրքերի ուղղությամբ: Նման գործողությունների Ֆրանսիայի կառավարությունը դիմել է այն բանից հետո, երբ Մալիի հարևանությամբ գտնվող Նիգերի, Բուրկինա-Ֆասոյի և Սենեգայի կառավարությունները խոստացել են զինծառայողներ ուղղել Մալի:

Ֆրանսիայի օդուժը և ցամաքային ստորաբաժանումները շաբաթ օրը զինյալներին հետ են մղել Քոնա քաղաքից: Արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի փոխանցմամբ, ուրբաթ օրը Քոնա քաղաքում սկսված ռազմական գործողությունների ընթացքում խփվել է Ֆրանսիայի օդուժի մի ուղղաթիռ, որի օդաչուն զոհվել է:

«Ալ-Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող «Անսար ադ-Դին» խմբավորման զինյալները սպառնացել են վրեժխնդիր լինել Ֆրանսիայի նկատմամբ: Այդ պատճառով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի ամբողջ տարածքում անվտանգության միջոցները խստացնելու մասին հրամանագիր է արձակել:

XS
SM
MD
LG