Մատչելի հղումներ

Ֆրանսիան հայտնել է Սիրիայի ընդդիմությանը սատարելու մասին


Թուրքիայի հետ սահմանամերձ՝ ապստամբների կողմից վերահսկվող Ռաս ալ-Այն քաղաքի ուղղությամբ նոյեմբերի 12-ին իրականցված օդային հարվածի հետևանքները

Թուրքիայի հետ սահմանամերձ՝ ապստամբների կողմից վերահսկվող Ռաս ալ-Այն քաղաքի ուղղությամբ նոյեմբերի 12-ին իրականցված օդային հարվածի հետևանքները

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Դրիան. «Սիրիայի միավորված ընդդիմության ստեղծումը նշանակալից քայլ է, սակայն կոալիցիան դեռևս չի կարելի համարել միջազգային հանրության ճանաչմանն արժանանի ժամանակավոր կառավարութուն»

Ֆրանսիայի պաշտոնյաները հայտնել են Սիրիայի միավորված ընդդիմությանը սատարելու մասին՝ միաժամանակ ասելով սակայն, թե դեռևս բավականին վաղ է պաշտոնապես ճանաչել այն:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Դրիանը երեքշաբթի օրն ասել է, թե «Սիրիայի միավորված ընդդիմության ստեղծումը նշանակալից քայլ է, սակայն կոալիցիան դեռևս չի կարելի համարել միջազգային հանրության ճանաչմանն արժանանի ժամանակավոր կառավարութուն»:

Արաբական լիգան նույնպես նման եղանակով է արտահայտել Սիրիայի ընդդիմության աջակցությունը երկուշաբթի օրը՝ որպես Սիրիայի ժողովրդի լիիրավ ներկայացուցիչ չճանաչելով միավորված ընդդիմության կազմակերպությունը:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն իր հերթին երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ հորդորել է Սիրիայի ընդդիմության նոր դաշինքին «հստակ ուղերձ հղել» ընդդիմության մարտիկներին՝ մարդու իրավունքները պաշտպանող օրենքներին հետևելու անհրաժեշտության մասին: Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է նաև Սիրիայի ընդդիմությանը ֆինանսավորում կամ սպառազինություն տրամադրողներին նույնպես հայտնել ապստամբներին նման ակնկալիքների մասին:

Սիրիայում կառավարական ուժերի ռազմական օդանավը երեքշաբթի օրը ռմբակոծել է Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանում գտնվող՝ ապստամբների կողմից վերահսկվող Ռաս ալ-Այն քաղաքը: Նման հարձակում իրականացվել էր նաև երկուշաբթի օրը և, ըստ ապստամբների, դարձել 12 զոհի պատճառը:

Վերջին ժամանակներում ավելացել է Սիրիայից դեպի Թուրքիա փախստականների հոսքը: Անցյալ շաբաթ Սիրիայում ծավալված մարտերից փրկվելու նպատակով Թուրքիայի սահմանը հատել էր մոտ 11 հազար փախստական:

XS
SM
MD
LG