Մատչելի հղումներ

Մեղադրող կողմը Էրիկ Պրոկոպիային «նախնադարյան բրածոների մեկ մարդուց բաղկացած սև շուկա» է անվանել

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի բնակիչներից մեկն իրեն մեղավոր է ճանաչել ավելի քան 70 միլիոն տարի հնություն ունեցող դինոզավրի կմախքը Մոնղոլիայից Միացյալ Նահանգներ մաքսանենք ճանապարհով ներմուծելու և այն աճուրդի միջոցով ավելի քան մեկ միլիոն դոլարով վաճառելու մեջ:

Մեղադրող կողմն այս հանցագործություն կատարած Էրիկ Պրոկոպիային «նախնադարյան բրածոների մեկ մարդուց բաղկացած սև շուկա» է անվանել:

Պրոկոպին համաձայնել է նաև հրաժարվել չինական թռչող դինոզավրի նկատմամբ սեփականությունից, որը Միացյալ Նահանգներ է բերվել մաքսատան կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով:

Գալիք տարվա ապրիլին մաքսանենգը կարող է դատապարտվել 17 տարվա ազատազրկման:

ԱՄՆ-ի Նյու Յորքի դատական հարավային շրջանի դատախազ Փրիթ Բհարարան նշել է, որ բրածոն և հին կմախքները մաս են երկրի բնական և մշակութային պատմության, իսկ սև շուկայում Պրոկոպիի նման գործող վաճառականները գողանում են պատմության այդ մասնիկները:

XS
SM
MD
LG