Մատչելի հղումներ

Ֆրանսիական Գվիանայում տիեզերք է հանվել Ադրբեջանին պատկանող առաջին արբանյակը


Ադրբեջանը 2015 և 2016 թվականներին նախատեսվում է տիեզերք հանել հեռահաղորդակցման ևս երկու արբանյակ

«Ֆրանսիական Գվիանայում «Arianspace, Inc.» ընկերությանը պատկանող հրթիռը տիեզերք է հանել Ադրբեջանին պատկանող «Azerispace/Africasat-1a» առաջին արբանյակը»:

Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է «Բլումբերգ» լրատվական գործակալությունը, որի համաձայն արբանյակը կրող հրթիռի գործարկումն իրականցվել է հինգշաբթի երեկոյան՝ Ֆրանսիական Գվիանայի Կայեն բնակավայրի մոտակայքում գտնվող հրթիռների արձակման հրապարակից:

Գործակալության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իսլամ Ալիևն իր ուղերձում նշել է, թե 2015 և 2016 թվականներին նախատեսվում է տիեզերք հանել հեռահաղորդակցման ևս երկու արբանյակ:

Տիեզերք հանված արբանյակը նախագծվել և արտադրվել է «Orbital Sciences Corp.» ընկերության կողմից:

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Դալես քաղաքից իր գործունեությունն իրականացնող «Orbital Sciences Corp.» ընկերության համաձայն, ««Azerspace/Africasat-1a» արբանյակը հեռահաղորդակցման ծառայություններ կմատուցի Ադրբեջանին, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի պետություններին:

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, այդ երկրի Հեռահաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն արբանյակ պատրաստելու պատվերը ներկայացրել էր դեռևս 2010 թվականին: Արբանյակի նախագծման և արտադրության պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 205 միլիոն դոլար:
XS
SM
MD
LG