Մատչելի հղումներ

«Ֆաթահ» կուսակցությունը բազմահազարանոց հավաք է անցկացրել Գազայի գոտում


«Ֆաթահ» կուսակցությունը հիմնադրվել է 1965 թվականին պաղեստինցիների հանգուցյալ առաջնորդ Յասիր Արաֆաթի կողմից

Հազարավոր պաղեստինցիներ ուրբաթ օրը դուրս էին եկել Գազա քաղաքի կենտրոնական հրապարակ՝ 2007 թվականից առաջին անգամ նշելով պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի կողմից գլխավորած «Ֆաթահ» կուսակցության հիմնադրման տարեդարձը:

Գազա քաղաքի կենտրոնական հրապարակում «Ֆաթահ» կուսակցության 48-րդ տարեդարձի կապակցությամբ հավաքված մարդկանց ձեռքում կային կուսակցության սև ու դեղին գույների դրոշներ, հավաքի մասնակիցները կուսակցությանը սատարող կարգախոսներ են վանկարկել:

«Ֆաթահ» կուսակցությունը հիմնադրվել է 1965 թվականին պաղեստինցիների հանգուցյալ առաջնորդ Յասիր Արաֆաթի կողմից:

Գազայի գոտում «Ֆաթահի»-ի կողմնակիցների հավաքն անցկացվում է առաջին անգամ 2007 թվականից, երբ Գազայի գոտու նկատմամբ վերահսկողություն է հաստատել զինյալների «Համաս» խմբավորումը:

«Համաս»-ի և «Ֆաթահ»-ի միջև լարվածությունը վերջերս նվազել է: «Համասն» խմբավորումն իր հերթին իր առաջին հավաքներն է անցկացրել Հորդանան գետի արևմտյան ափին:

  • Women wave Palestinian (front) and Fatah flags during a rally marking the 48th anniversary of the founding of the Fatah movement, in Gaza City, January 4, 2013.
  • Palestinians take part in a rally marking the 48th anniversary of the founding of the Fatah movement, in Gaza City, January 4, 2013.
  • A youth waves a Palestinian flag as he climbs a tree during a rally marking the 48th anniversary of the founding of the Fatah movement, in Gaza City, January 4, 2013.
  • A masked Palestinian holds a traditional Arab headdress during Fatah anniversary celebration in the West Bank city of Nablus, January 3, 2013.
  • Palestinians perform during a rally celebrating the 48th anniversary of the Fatah movement, in the West Bank city of Nablus, January 3, 2013.
  • Palestinians march during a rally celebrating the 48th anniversary of the Fatah movement, in the West Bank city of Nablus, January 3, 2013.
XS
SM
MD
LG