Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը վերակենդանացման բաժանմունքում է


Բուշը չի կորցրել գիտակցությունը, և բժիշկները «զգույշորեն լավատեսական» են արտահայտվում նախկին նախագահի բուժման կապակցությամբ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը տեղափոխվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք:

88-ամյա նախկին նախագահն անցյալ ամիս տեղափոխվել էր հիվանդանոց՝ «բրոնխիտ» ախտորոշմամբ: Իր խոսնակի համաձայն, Ջորջ Բուշը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք անցյալ կիրակի «մի շարք վատթարացումներից» հետո, ներառյալ չդադարող դողէրոցքը: Խոսնակի համաձայն, Բուշը չի կորցրել գիտակցությունը, և բժիշկները «զգույշորեն լավատեսական» են արտահայտվում նրա բուժման կապակցությամբ:

Նախկին նախագահի տիկին Բարբարա Բուշը, իր որդին և թոռը Սուրբ Ծննդյան օրը նշել են Ջորջ Բուշ-ավագի հետ միասին:

Ջորջ Բուշ-ավագը 1989-ից 1993 թվականներն ընկած ժամանակահատվածում եղել էր Միացյալ Նահանգների 41-րդ նախագահը: Նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ուշագրավ է այն հանգամանքը, որ Բուշը ստեղծել էր 1991 թվականին Քուվեյթից Իրաքի զոհերը դուրս մղած միջազգային դաշինքը: Նա զբաղեցրել էր նաև ԱՄՆ-ի կոնգրեսականի, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանի, Չինաստանում դեսպանի և ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնները, իսկ 1981-ից 1989 թվականները հանգուցյալ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում զբաղեցրել էր փոխնախագահի պաշտոնը:

ԱՄՆ-ի նախկին նախագահի որդի Ջորջ Բուշ-կրտսերը զբաղեցրել էր Միացյալ Նահանգների 43-րդ նախագահի պաշտոնը, իսկ մյուս որդին, Ջեբ Բուշը, նախկինում եղել էր Ֆլորիդայի նահանգապետը:
XS
SM
MD
LG