Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Եգիպտոսում՝ գնացքը գծերից դուրս գալու պատճառով


Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մոտակայքում երկրի բանակի նորակոչիկների տեղափոխող գնացքի գծերից դուրս գալու հետևանքով զոհվել է 19, վնասվածքներ ստացել՝ 107 մարդ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մոտակայքում երկրի բանակի նորակոչիկների տեղափոխող գնացքի գծերից դուրս գալու հետևանքով զոհվել է 19, վնասվածքներ ստացել՝ 107 մարդ:

Եգիպտոսի պաշտոնյաների համաձայն, երկաթուղային վթարը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Գիզա քաղաքի Բադրաշին թաղամասում:

Այս վթարից մոտ երկու շաբաթ առաջ իր պաշտոնն էր ստանձնել Եգիպտոսի տրանսպորտի նոր նախարարը, որը պարտավորվել է բարելավել Եգիպտոսի երկաթգծի անվտանգությունը, որի հուսալիությունն այժմ գտնվում է ցածր մակարդակի վրա՝ վերանորոգման աշխատանքներ չիրականացնելու և վատ կառավարման պատճառով:

Եգիպտոսի կենտրոնական մասերում անցյալ տարվա նոյեմբերին տեղի էր ունեցել 50 զոհի պատճառը դարձած մի վթար, որի ժամանակ գնացքը մխրճվել էր դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի մեջ:
XS
SM
MD
LG