Մատչելի հղումներ

Եգիպտոսի նախագահական պալատի մոտակայքում տեղի ունեցած բախումներն առաջին դեպքն են եղել, երբ նախկին նախագահ Հոսնի Մուբարաի հրաժարականից հետո իրար դեմ են դուրս եկել քաղաքացիական մրցակից խմբավորումների ներկայացուցիչներ

Եգիպտոսի բանակը հրասայլեր է դուրս բերել երկրի մայրաքաղաք Կահիրեի փողոցներ՝ նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև հինգ զոհի պատճառը դարձած բախումներից հետո:

Զինված ուժերի առնվազն հինգ հրասայլ և երկու այլ զրահապատ մեքենա հինգշաբթի օրը տեղակայվել են նախագահական պալատի համալիրի մոտակայքում:

Եգիպտոսի մայրաքաղաքում երկու օր տևած բռնությունների հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 350 մարդ: Այս երկրում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Էլիզաբեթ Առոտի համաձայն, բռնությունները մեկնարկել են չորեքշաբթի օրը, երբ նախագահ Մորսիի իսլամիստ կողմնակիցները հարձակում էին գործել անցյալ ամիս նախագահի կողմից արձակված հրամանագրի կապակցությամբ իրենց դժգոհությունն արտահայտող ցուցարարներին:

Առոտի համաձայն, նախագահի կողմնակիցների շրջանում հիմնականում կային իսլամիստական «Մահմեդական եղբայրության» աջակիցներ, մինչդեռ նախագահի ընդդիմախոսներն ավելի երիտասարդ տարիքի էին, և նրանց շարքերում կանայք կային:

«Մարդկանց ձեռքերում տեսել եմ դյուրավառ հեղուկով լցված շշեր, երկաթե ձողեր և քարեր, որոշ մարդիկ փորձում էին ծառերից ճյուղեր պոկել՝ դրանք հավանաբար որպես զենքի օգտագործելու նպատակով», - ասել է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների, «Մահմեդական եղբայրության» կողմնակիցների հարձակման ենթարկվել են նաև լրագրողները:

Եգիպտոսի նախագահական պալատի մոտակայքում տեղի ունեցած բախումներն առաջին դեպքն են եղել, երբ նախկին նախագահ Հոսնի Մուբարաի հրաժարականից հետո իրար դեմ են դուրս եկել քաղաքացիական մրցակից խմբավորումների ներկայացուցիչներ:
XS
SM
MD
LG