Մատչելի հղումներ

Չինաստանի հաքերները «Նյու Յորք Թայմս»-ի կայքի և լրագրողների դեմ ուղղված հարձակումներ են իրականացրել


Չինաստանի արտգործնախարարության խոսնակ. «Չինաստանն ինքն է հաճախակի դառնում հաքերների հարձակումների զոհը»

«Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականը հայտնել է Չինաստանի հաքերների կողմից պարբերական կայքի և լրագրողների դեմ բազմաթիվ կրկնվող կիբեռ-հարձակումներ իրականացնելու մասին:

Ըստ պարբերական, հարձակումները սկսվել են այն բանից հետո, երբ պարբերականը «զայրացրել» է Պեկինին՝ հրապարակելով երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչների ֆինանսական կարողության մասին պատմող հոդվածը:

«Նյու Յորք Թայմս»-ը հինգշաբթի օրը հրապարակել է զեկույց, որտեղ ասված է, որ իր ցանցի մեջ ներթափանցելու և բարձրաստիճան լրագրողների և պարբերական այլ աշխատողների էլեկտրոնային փոստի գաղտաբառերը գողանալու համար հաքերներն օգտագործել են Չինաստանի զինված ուժերի կիբեռ-ստորաբաժանումների կողմից կիրառվող ռազմավարությունը:

Պարբերականի համաձայն, հարձակումները սկսվել էին այն ժամանակ, երբ անցյալ տարվա հոկտեմբերին հրապարակվել էր հոդված իր պաշտոնն ազատող Չինաստանի վարչապետ Վեն Ջիաբաոյի ընտանիքի կողմից 2,7 միլիարդ դոլար կազմող կարողություն կուտակելու մասին:

Այդ հոդվածի հրապարակումը զայրացրել էր Չինաստանի իշխանություններին, քանի որ այն մեծ վտանգ է ներկայացրել «մաքուր պատկեր» ստեղծած առաջնորդի հեղինակության համար: Չինաստանում անմիջապես արգելափակվել էր մուտքը դեպի պարբերականի անգլերեն և չինարեն կայքերը: Չինաստանի իշխանությունները հանդես էին եկել հոդվածի հրապարակման պատճառով նաև այլ «չնշված» հետևանքների մասին սպառնալիքներով:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հինգշաբթի օրը «անպատասխանատու և անհիմն» է անվանել հաքերների հարձակման մասին հաղորդագրությունները՝ նշելով, թե «Չինաստանն ինքն է հաճախակի դառնում հաքերների հարձակումների զոհը»:

XS
SM
MD
LG