Մատչելի հղումներ

«Կոմունիստական կուսակցությունը պետք է հաղթահարի դժվարությունները և վստահ քայլի դեպի չինական դեմքով սոցիալիզմ կառուցելու ճանապարհով»

Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն չորեքշաբթի օրը պաշտոնապես ազատել է երկրի Կոմունիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ այսպիսով ճանապարհ ազատելով փոխնախագահ Սի Ջինփինի կողմից երկրի գերագույն ղեկավարի պաշտոնը ստանձնման:

Նախագահ Հու Ջինթաոն, հանդես գալով Պեկինի ազգային մեծ դահլիճում մեկ շաբաթ տևած Կոմունիստական կուսակցության համագումարի մասնակիցների առջև, ասել է, թե կուսակցությունը պետք է «ազատի իր միտքը, իրականացնի բարեփոխումների քաղաքականությունը, համախմբի իր ուժերը, հաղթահարի դժվարությունները և վստահ քայլի դեպի չինական դեմքով սոցիալիզմ կառուցելու ճանապարհով, ինչպես նաև ջանքեր գործադրի բոլոր առումներով չափավոր բարեկեցիկ հասարակության կառուցելու նպատակով»:

Չինաստանի փոխնախագահ Սի Ջինփինգի կողմից կուսակցության ղեկավար պաշտոնը զբաղեցնելու մասին պաշտոնապես կհայտարարվի հինգշաբթի օրը, իսկ երկրի նախագահի պաշտոնը ինքը կստանձնի գալիք տարվա մարտ ամսին: Չինաստանի վարչապետ Վեն Ջիաբաոյին իր պաշտոնում կփոխարինի Լի Քեցյանգը:

Բացի այդ, Սի Ջինփինգն ու Լի Քեցյանգն ըստ երևույթի կանդամակցեն Չինաստանի ամենաազդեցիկ ղեկավար մարմնին՝ Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովին, ինչի մասին նույնպես կհայտարարվի հինգշաբթի օրը:

Չնայած բազմաթիվ քննարկումների, բավականին քիչ տեղեկություններ են հայտնի երկրի էլիտար այս հանձնաժողովի կազմավորման մասին, որն այժմ բաղկացած է ինն անդամից: Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամներին ընտրում են կուսակցության ավագ մի խումբ անդամներ այլոց համար փակ գործընթացի արդյունքում:

Չինաստանի նոր ղեկավարությանը ժառանգություն կհասնի երկրի տնտեսական աճի դանդաղեցումը, ինչպես նաև բնակչության զայրույթը պետական պաշտոնյաների կողմից կաշառակերության և այլ խախտումների փաստերի կապակցությամբ:

XS
SM
MD
LG