Մատչելի հղումներ

Իրաքի մայրաքաղաքում և մայրաքաղաքի մոտակայքում գտնվող վայրերում իրականացված մի շարք ռմաբակոծությունների զոհ է գնացել 16 մարդ

Իրաքի մայրաքաղաքում և մայրաքաղաքի մոտակայքում գտնվող վայրերում իրականացված մի շարք ռմաբակոծությունների զոհ է գնացել 16 մարդ:

Բաղդադից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաջի բնակավայրում գտնվող ռազմակայանի մոտակայքում երեքշաբթի օրն իրականացված հարձակման հետևանքով զոհվել է վեց, վնասվածքներ ստացել՝ 20 մարդ:

Նույն օրը պայթուցիկ նյութով բեռնված մեքենայի պայթյուն է իրականացվել Բաղդադից դեպի հարավ գտնվող Մահմուդիա բնակավայրի հսկիչ-անցագրային կետում:

Ռմբային հարձակում է իրականացվել նաև Բաղդադի Շուլա թաղամասում՝ դառնալով հինգ զոհի պատճառը:

Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել այս հարձակումների համար:

Երկրում անցյալ շաբաթ իրականացված մի շարք հարձակումների զոհ է գնացել 59 մարդ:

XS
SM
MD
LG