Մատչելի հղումներ

Հրաժարական է ներկայացրել Բուլղարիայի վարչապետը


Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսով, 2013թ. փետրվարի 20

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսով, 2013թ. փետրվարի 20

Բոյկո Բորիսովը «վերադարձրել է իշխանությունը ժողովրդին»

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հրաժարական է ներկայացրել՝ երկրում էլեկտրականության բարձր գների դեմ օրեր տևած բողոքի ցույցերի ճնշման տակ:

Բորիսովը չորեքշաբթի օրն ասել է, թե «վերադարձնում է իշխանությունը ժողովրդին»՝ հավելելով, որ չի մասնակցելու ժամանակավոր կառավարության աշխատանքին:

Բուլղարիայի արդեն նախկին վարչապետը սակայն չի նշել, արդյոք իր հրաժարականը որևէ ազդեցություն կունենա այս տարվա հուլիս ամսին կայանալիք ընտրությունների անցկացման ժամկետների վրա:

Բոյկո Բորիսովն այս շաբաթվա սկզբին փորձել էր «սանձահարել» ժողովրդի զայրույթը երկրում էլեկտրականության բարձր գների կապակցությամբ՝ աշխատանքից հեռացնելով ֆինանսների նախարարին և խոստանալով ավելի խիստ միջոցներ ձեռնարկել Բուլղարիայում գործող օտարերկրյա էներգետիկական ընկերությունների նկատմամբ: Այս միջոցները սակայն չեն նպաստել բողոքի ցույցերի դադարեցման:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում վերջին երկու օրվա ընթացքում ոստիկանության ուժերի հետ բախումների ժամանակ ձերբակալվել էր ավելի քան 25 մարդ:

Բուլղարիան համարվում է Եվրոպական Միության անդամ պետություններից ամենաաղքատը:

XS
SM
MD
LG