Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի պսակադրության օր է նշանակվել հաջորդ տարվա ապրիլի 29-ը


Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի պսակադրության օր է նշանակվել հաջորդ տարվա ապրիլի 29-ը
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի պսակադրության օր է նշանակվել հաջորդ տարվա ապրիլի 29-ը

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրության օր է նշանակվել հաջորդ տարվա ապրիլի 29-ը: Պսակադրության արարողությունն անցկացվելու է Լոնդոնում` Վեստմինստերի տաճարում:

Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի արքունիքի հաղորդագրությունը տարածվել է զույգի նշանադրությունից մեկ շաբաթ անց:

Վեստմինստերի տաճարում անցկացվել էր արքայազնի տատիկ` թագուհի Եղիսաբեթ II-ի պսակադրությունը:

Արքայազնի անձնական քարտուղարի համաձայն, արքայազնի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան հանդեսի ծախսերը, հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի ծանր տնտեսական դրությունը, հոգալու են արքայազն Չարլզի և Քեյթ Միդլթոնի ծնողները:

XS
SM
MD
LG