Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի անդամության շուրջ հանրաքվե անցկացնել


Վարչապետ Քեմերոնի հայտարարությունը առաջացրել է Մեծ Բրիտանիայի որոշ դաշնակիցների դժգոհությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հադնես է եկել հայտարարությամբ, որի համաձայն գալիք ընտրություններից իր կուսակցության հաղթանակած դուրս գալու դեպքում ինքը նախատեսում է վերանայել Եվրոպական Միությանը Մեծ Բրիտանիայի միանալու պայմանները, որից հետո նախատեսում է հարցը ներկայացնել Մեծ Բրիտանիայի ժողովրդի քննարկման:

Այս հայտարարությամբ Դեյվիք Քեմերոնը հանդես է եկել չորեքշաբթի օրը: Նա զգուշացրել է, որ Եվրոպական Միության գործունեությամբ հասարակության հիասթափությունը գտնվում է «պատմության մեջ գրանցած ամենաբարձր մակարդակին», և որ ԵՄ-ի հետ նոր հարաբերություններում «հիմնական նշանակություն կունենա միասնական շուկայի խնդիրը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետի համաձայն, անդամության պայմանները վերանայելուց հետո երկրի ժողովրդին կտրվի նոր պայմաններն ընդունելու կամ Եվրոպական Միությունից դուրս գալու «պարզ՝ «այո» կամ «ոչ» հարցերը պարունակող ընտրություն»:

Վարչապետ Քեմերոնի կողմից արված հայտարարությունը առաջացրել է Մեծ Բրիտանիայի որոշ դաշնակիցների դժգոհությունը: Այսպես, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն չորեքշաբթի օրն ասել է, որ Գերմանիան ցանկանում է, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության ակտիվ և կառուցողական մասերից մեկը՝ հավելելով սակայն, որ Լոնդոնը չի կարող կամայականորեն ընտրել անդամության պայամնների կետերը:

Միացյալ Նահանգներն անցյալում նշել է, թե որպես «Եվրամիության կազմում գտնվող հզոր ձայն» է ցանկանում տեսնել Մեծ Բրիտանիան:

Մեծ Բրիտանիայում հաջորդ ընտրությունները կկայանան 2015 թվականին:
XS
SM
MD
LG