Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայում ընտրվել է Քենթերբերիի նոր արքեպիսկոպոսը


Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդ` Դուրհեմի ներկայիս եպիսկոպոս Ջաստին Ուելբին

Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդ` Դուրհեմի ներկայիս եպիսկոպոս Ջաստին Ուելբին

Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդը համասեռականների ամուսնության դեմ է հանդես գալիս

Մեծ Բրիտանիայում ընտրվել է Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդը, որը դարձել է նախկին բիզնեսմեն և Դուրհեմի ներկայիս եպիսկոպոս Ջաստին Ուելբին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի գրասենյակն այս մասին հայտնել է ուրբաթ օրը՝ իր պաշտոնը լքող Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռովան Ուիլյամսի փոխարինողի ընտրության մասին որոշմանը բավականին երկար սպասելուց հետո:

Անգլիկան եկեղեցու նոր առաջնորդ Ուելբին դեմ է հանդես գալիս համասեռականների ամուսնության, սակայն սատարում է կին եպիսկոպոսների ձեռնադրմանը: Այս երկու հարցերը դարձել են Անգլիկան եկեղեցում առկա բևեռացման պատճառը:

Ջաստին Ուելբին բազում տարիներ աշխատել է նավթային բիզնեսում, որից հեռանալուց հետո միացել է հոգևորականների շարքերին և բավականին արագ կարողացել բարձր դիրքեր զբաղեցնել Անգլիկան եկեղեցու համակարգում: Ուելբին Քենթերբերիի արքեպիսկոպոս նշանակվելուց ընդամենը մեկ տարի առաջ էր եպիսկոպոս ձեռնադրվել:
XS
SM
MD
LG