Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան դժգոհություն են արտահայտել Իսրայելի ծրագրերի կապակցությամբ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացին հասցված «գրեթե մահացու հարված» է անվանել շինարարությունը սկսելու ծրագրերը

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան կանչել են իրենց երկրներում Իսրայելի դեսպաններին՝ արտահայտելու դժգոհություն Արևելյան Երուսաղեմի մոտակայքում նոր բնակարանների շինարարության մասին Իսրայելի կողմից ընդունված որոշմամբ:

Իսրայելի իշխանությունները հավանության են արժանացրել մոտ 3 հազար հրեական նոր բնակարան կառուցելու շուրջ ծրագրերը, որոնք նախատեսում են միմյանց կապել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Իսրայելի հիմնական բնակավայրն ու Արևելյան Երուսաղեմը:

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունների կողմից երկուշաբթի օրը ձեռնարկված գործողություններից ավելի վաղ այս երկրների իշխանությունները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորել են Իսրայելի իշխանություններին չեղյալ հայտարարել բնակարաններ կառուցելու ծրագրերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացին հասցված «գրեթե մահացու հարված» է անվանել շինարարությունը սկսելու ծրագրերը՝ նշելով նաև, որ շինարարության հետևանքով Արևելյան Երուսաղեմը կարող է գրեթե ամբողջությամբ մեկուսացվել Հորդանան գետի արևմտյան ափի մնացած մասից:

Իսրայելի քաղաքաշինության նախարարի համաձայն, նոր բնակարանների շինարարության նախագիծը կտևի մի քանի տարի այն դեպքում, եթե «նախագիծն ընդհանրապես իրականացվի»:

XS
SM
MD
LG