Մատչելի հղումներ

«Սև ուրբաթ»-ը հաջորդել է Գոհաբանության տոնին


Այդ օրը Միացյալ Նահանգներում գրանցվում են տարվա կտրվածքով ամենամեծածավալ գնումները

Միացյալ Նահանգներում Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթ օրն ավանդաբար կոչվում է «Սև ուրբաթ»: Այդ օրը Միացյալ Նահանգներում գրանցվում են տարվա կտրվածքով ամենամեծածավալ գնումները:

«Սև ուրբաթ» օրը միլիոնավոր ամերիկացիներ շտապում են այցելել խանութներ՝ որոնելով տոնական նվերներ, ինչի արդյունքում վաճառողները, օգտագործելով հաշվապահական տերմինաբանությունը, «սև թվեր» են գրանցում՝ վաճառքներից օգուտ ստանալով:

Սպառողական ծախսերը կազմում են Միացյալ Նահանգների տնտեսության 70 տոկոսը, և որոշ մատակարարների համաձայն, տարվա վերջին կատարվող գնումները կազմում են ամբողջ տարվա վաճառքի ծավալների մոտ մեկ քառորդը:

Որոշ գնահատականների համաձայն, սպասվում է, որ համեմատած անցյալ տարվա տվյալներին, այս տարի վաճառքների ծավալը կաճի ընդամենը 2,5 տոկոսով: Տոնական վաճառքների ծավալին վնաս են հասցրել ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման դանդաղ ընթացքը, ինչպես նաև գործազրկության բարձր մակարդակը. 2008-ից 2009 թվականներն ընկած ժամանակահատվածում գրանցված տնտեսական անկման հետևանքների պատճառով ԱՄՆ-ում գործազուրկ է դեռևս մնում ավելի քան 12 միլիոն մարդ:

Գոհաբանության օրը խանութները սովորաբար փակ են, սակայն անցյալ տարի սկիզբ է առել «Մոխրագույն հինգշաբթի» անվանումը ստացած մի միտում, երբ խանութների որոշ ցանցեր տոնական գնումների ժամանակաշրջանը մեկնարկում են հինգշաբթի ուշ երեկոյան:

Նման միջոցառումների դիմած խանութների աշխատողները սակայն առցանց մի քանի դիմում են տարածել՝ կոչ անելով հասարակությանը միջոցներ ձեռնարկել ընդդեմ խանութները հինգշաբթի երեկոյան բացելուն, որպեսզի աշխատողները կարողանան վայելել Գոհաբանության օրը:
XS
SM
MD
LG