Մատչելի հղումներ

Տիեզերք կհանվի Ադրբեջանի պատվերով արտադրված հեռահաղորդակցման առաջին արբանյակը


ԱՄՆ-ում արբանյակի նախագծման և մշակման պայմանագրի արժեքը կազմել է 205 միլիոն դոլար

«Orbital Sciences Corp.» ընկերության կողմից Ադրբեջանի պատվերով նախագծված և արտադրված հեռահաղորդակցման առաջին արբանյակը տիեզերք կհանվի հինգշաբթի օրը:

««Azerspace/Africasat-1a» արբանյակը հեռահաղորդակցման ծառայություններ կմատուցի Ադրբեջանին, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի պետություններին», - նշել է «Բլումբերգ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վիրջինիա նահանգի Դալես քաղաքից իր գործունեությունն իրականացնող ընկերության կայքում հրապարակված տեղեկությունները:

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, այդ երկրի Հեռահաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն արբանյակ պատրաստելու պատվերը ներկայացրել էր դեռևս 2010 թվականին: Արբանյակի նախագծման և արտադրության պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 205 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG