Մատչելի հղումներ

Հայաստանի կառավարությունն ու «IBM»-ը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել


Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող «IBM» ընկերության կենտրոնակայան գրասենյակ:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «IBM» ընկերություն նախօրեին կատարված այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:

«IBM»-ի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կծանոթանան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին, ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը:

Սպասվում է, որ աշխատանքային խումբը մինչև 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ Հայաստանի կառավարության և «IBM» ընկերության միջև կկնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին:

«IBM» ընկերությունն աշխարհում առաջատարն է գյուտերի արտոնագրման սանդղակում ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլև ֆունդամենտալ գիտության տարբեր բնագավառներում:

XS
SM
MD
LG