Մատչելի հղումներ

Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգը Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ղողանջեց 97 տարվա լռությունից հետո


Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին Դիարբեքիրում՝ վերականգնվելուց առաջ, 2008 թ.: Լուսանկար՝ ©Նևիթ Դիլմեն/ Image: © Nevit Dilmen

Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին Դիարբեքիրում՝ վերականգնվելուց առաջ, 2008 թ.: Լուսանկար՝ ©Նևիթ Դիլմեն/ Image: © Nevit Dilmen

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման նախագիծը մեկնարկել էր 2010 թվականին

Դիարբեքիրում կիրակի օրը վերաբացվել է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին՝ 32 տարի փակ մնալուց հետո:

Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգակատունը քանդման է ենթարկվել 1915 թվականին: 97 տարի անց զանգակատունը վերականգնվել է, և կիրակի օրը, երկար տևած լռությունից հետո, կրկին ղողանջել է եկեղեցու զանգը:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, եկեղեցու վերաբացումից հետո առաջին պատարագը մատուցվել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից:

Պատարագին և եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցել են նաև Հայաստանից, Միացյալ Նահանգներից և Կանադայից ժամանած հավատացյալներ:

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման նախագիծը մեկնարկել էր 2010 թվականին՝ «Սուրբ Կիրակոս եկեղեցի» հիմնադրամի կողմից՝ Դիրաբեքիրի քաղաքապետարանի մասնակցությամբ:

XS
SM
MD
LG