Մատչելի հղումներ

Հայկական օդանավը վայրէջք է կատարել և խուզարկվել Թուրքիայում


Էրզրումում վայրէջք կատարած «Էյր Արմենիա» ավիաընկերության օդանավը, 15 հոկտեմբերի 2012թ.

Էրզրումում վայրէջք կատարած «Էյր Արմենիա» ավիաընկերության օդանավը, 15 հոկտեմբերի 2012թ.

Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկող հայկական կազմակերպությունը հերքում է հարկադրական վայրէջքի մասին տարածված լուրերը

«Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական բեռնատար օդանավը Թուրքիայի իշխանությունների կողմից հարկադրական վայրէջքի է ենթարկվել Էրզրում քաղաքի օդանավակայանում»:

Այս մասին հաղորդել է «Հուրիեթ» թուրքական պարբերականը, որի համաձայն Թուրքիայի զինված ուժերի զենքի և սպառազինության գծով մասնագետները և ոստիկանությունը խուզարկել են օդանավը: Մարդասիրական օգնության բոլոր փաթեթները ենթարկվել են զննման՝ ռենտգենային սարքավորումների միջոցով:

Ըստ պարբերականի, հայկական օդանավի լուսանկարումը կանխելու համար Թուրքիայի իշխանությունները շրջապատել են այն բեռնատար մեքենաներով:

Թուրքիայում հայկական օդանավի հարկադրական վայրէջքի մասին տարածված տեղեկատվությունը հերքվել է Սիրիայի հայ համայնքին մարդասիրական օգնություն ուղարկող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից:

Հայաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, հաղորդել են, որ օդանավը վայրէջք է կատարել Թուրքիայի իշխանությունների հետ նախնական պայմանավորվածության համաձայն, և որևէ «հարկադրական վայրէջքի» մասին խոսք գնալ չի կարող:

Վերջին տեղեկությունների համաձայն, Սիրիայի հայ համայնքին հասցեագրված մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը դուրս է եկել Էրզրումից՝ շարունակելով դեպի Հալեպ կատարվող թռիչքը:
XS
SM
MD
LG