Մատչելի հղումներ

Կայացել է Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը


«Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը:

Նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել իր կողմնակիցներին ուրբաթ օրը՝ փետրվարի 22-ին, դուրս գալ հավաքի, որի ժամանակ ինքը նախատեսում է կիսվել Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մանրամասներով:

«Վաղը, միասին, մենք կտոնենք մեր հաղթանակը Ազատության հրապարակում» - ասել է Հովհաննիսյանը՝ հանդես գալով իր կողմնակիցների առջև:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ժողովրդին երկրում անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը:

XS
SM
MD
LG