Մատչելի հղումներ

Հայաստանի ԿԸՀ-ը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները


Նախնական արդյունքների համաձայն, ընտրություններում հաղթել է գործող նախագահը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրում նախօրեին անցկացված ընտրությունների նախնական արդյունքները:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, ընտրողների ձայների հաշվարկ է կատարվել 1988 ընտրական տեղամասերում, որի արդյունքում առաջին տեղը՝ ձայների 58,64%-ով, զբաղեցրել է նախագահի թեկնածու, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախնական արդյունքների համաձայն, երկրորդ հորիզոնականում է Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ում օգտին քվեարկել է ընտրողների 36,75%-ը:

Երրորդ տեղում, զգալիորեն զիջելով առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թեկնածուներին, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն է, որի օգտին, ըստ նախնական տեղեկությունների, քվեարկել է ընտրողների 2,15%-ը:

Մնացած չորս թեկնածուներից յուրքանչյուրի օգտին, ըստ նախնական տեղեկությունների, քվեարկել է ընտրողների 2%-ից պակաս մասը:

Հայաստանի նախագահի ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն փետրվարի 19-ին իր ընտրողներին ու համակիրներին հրավիրել է Ազատության հրապարակ, որտեղ իր գնահատականը կտա ընտրությունների վերաբերյալ: Այս կոչը հրապարակվել է Րաֆֆի Հովհաննիսյան ֆեյսբուքյան էջում:
XS
SM
MD
LG