Մատչելի հղումներ

Հայաստանի ԿԸՀ-ը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները


ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների համաձայն Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ներկայացրել է Հայաստանում 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների քվեարկության պաշտոնական վերջնական արդյունքները:

Ըստ պաշտոնական տվյալների, նախագահական ընտրությունների թեկնածուների հավաքած ձայների տվյալները հետևյալն են.

1. Սերժ Սարգսյան՝ 861 հազար 373 կամ ձայների 58,64 %,

2. Րաֆֆի Հովհաննիսյան՝ 539 հազար 693 կամ ձայների 36,74 %,

3. Հրանտ Բագրատյան՝ 31 հազար 643 կամ ձայների 2,15 %,

4. Պարույր Հայրիկյան՝ 18 հազար 096 կամ ձայների 1,23 %,

5. Անդրեաս Ղուկասյան՝ 8 հազար 329 կամ ձայների 0,57%,

6. Վարդան Սեդրակյան՝ 6 հազար 210 կամ ձայների 0,42%,

7. Արման Մելիքյան՝ 3 հազար 520 կամ ձայների 0,24%:

Քվեատուփերում եղած ծրարների քանակը կազմել է 1 մլն 519 հազար 651։

ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների համաձայն Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։

XS
SM
MD
LG