Մատչելի հղումներ

«Արգո գործողություն» ֆիլմը՝ «Լավագույն ֆիլմ»


Հոլիվուդում կայացել է «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխությունը

«Արգո գործողություն» ֆիլմը դարձել է Հոլիվուդում կիրակի ուշ երեկոյան անցկացված «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխության հաղթողը: Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում:

Մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ»-ի արժանացրած ֆիլմը հայտարարվել է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի կողմից՝ Վաշինգտոնից անսպասելի կենդանի միացման միջոցով:

«Սա այն պահն է, որին բոլորս սպասում էինք: «Օսկար»-ի արժանացել է «Արգո գործողություն» ֆիլմը» - հայտարարել է ԱՄՆ-ի առաջին տիկինը:

«Լինքոլն» դրամատիկ ֆիլմի գլխավոր դերակատար Դենիել Դեյ Լյուիսը, ֆիլմում ստրկատիրության դեմ պայքար մղող ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինքոլնին պատկերելու համար մրցանակի է արժանացել է «Լավագույն դերասան» անվանակարգում: Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև դրանում կիրառված տեխնոլոգիաների համար:

Ընդունելով մրցանակը՝ դերասան Դենիել Դեյ Լյուիսը շնորհակալություն է հայտնել դրամայի հետևում կանգնած մարդկանց, ներառյալ գրողին, ռեժիսորին և Աբրահամ Լինքոլնին՝ մարդուն, ում կյանքը ոգեշնչել է այս ֆիլմը:

Ռեժիսոր Էնգ Լիի «Պիի կյանքը» ֆիլմը մրցանակների է արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, ինչպես նաև կինեմատոգրաֆիայի, տեսողական էֆեկտների և երաժշտության համար:

«Պիի կյանքը» ֆիլմը Միացյալ Նահանգների և Թայվանի համատեղ արտադրություն է, որը պատմում է բենգալյան վագրի հետ փրկարար նավակում հայտնված հնդկաստանցի մի տղայի մասին:

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակի արժանացել է «Ջանգոն ազատված» կինոնկարի դերասան Քրիստոֆ Վալցը, որը, ընդունելով մրցանակը, շնորհակալություն է հայտնել ֆիլմի ռեժիսորին: Ինքը՝ Քվենտին Տարանտինոն, «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն օրիգինալ սցենար» մրցակարգում:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել դերասանուհի Էն Հետուեյը «Թշվառները» մյուզիքլում իր կատարած դերի համար:

Հիվանդության դեմ պայքար մղող ֆրանսիացի տարեց զույգի մասին պատմող ֆրանսիալեզու «Սեր» ֆիլմը «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխության ընթացքում նվաճել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» մրցանակը:


Ֆոտոշարք՝ 85-րդ «Օսկար»-ի ժամանող աստղեր

  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն
  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն
  • Actress Anne Hathaway arrives at the Oscars at the Dolby Theatre, Feb. 24, 2013, in Los Angeles.
  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն
  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն
  • Actress Jessica Chastain arrives at the 85th Academy Awards at the Dolby Theatre, Feb. 24, 2013, in Los Angeles.
  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն
  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն
  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն
  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն
  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն
  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն
  • «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխություն

XS
SM
MD
LG